Քաղաքական21:22, 02 Նոյեմբեր 2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները պետքարտուղարությանը կոչ են արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային
ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատի 41 անդամ նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռներ չվաճառել։
Նամակում կոնգրեսականները շեշտել են, որ ԱՄՆ-ն բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման դեմ և քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել իր որոշումից CAATSA տեսակի պատժամիջոցները պետք է շարունակվեն։
Ըստ կոնգրեսականների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հետաքրքրում ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների, F-35 կործանիչների ծրագրից դուրս մնալու, զենքի վաճառքի էմբարգոյի տակ հայտնվելու պատճառները, հակառակը՝ նա տրամադրված է ռուսական ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի գնմամբ։
Հիշեցնելով, որ Թուրքիան F-35-երի ծրագրից դուրս էր թողնվել, քանի որ դրանք և «Ս-400» ՀՕՊ-երը չեն կարող գտնվել մեկ ընդհանուր համակարգի մեջ՝ կոնգրեսականները շեշտել են, որ քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական համակարգերից նույն վտանգն առկա է նաև արդիականացված F-16 ինքնաթիռների դեպքում։
«Հաշվի առնելով, որ արդիականացված F-16-երը դեռ մեր և մեր վստահելի դաշնակիցների համար կարևոր դեր է կատարում՝ մենք ճիշտ չենք համարում նման ռիսկի հնարավորությունը»,-նշված է նամակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |