Հասարակական15:13, 03 Նոյեմբեր 2021
Առանց Էրդողանի Թուրքիայում իշխող կուսակցությունը կհավաքի 20 տոկոսից ցածր ձայն

Թուրքիայում հերթական սոցհարցումն են կատարել երկրի տնտեսական դրության և քաղաքական հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով։
«+1» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծամասնությանն անհանգստացնում է Թուրքիայի տնտեսական դրությունը։
Հարցվածների 63.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 10.7 տոկոսի կարծիքով՝ գործազրկությունը, 7.4 տոկոսը՝ կրթությունը, 5.7 տոկոսը՝ դատական համակարգը։ Իսկ Թուրքիայի ներսում քարոզչական նպատակներող կիրառվող այնպիսի թեմաներ, ինչպիսին է ահաբեկչությունը և փախստականների խնդիրը, հարցվածներից խնդիր է համարում համապատասխանաբար 2.3 և 2.6 տոկոսը։
Հարցվածների 65.8 տոկոսը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության տնտեսական քաղաքականությունը գնահատել է անբավարար։
Քաղաքական հարցերից մեկը վերաբերել է 2018-ից Թուրքիայում գործող կառավարման նոր համակարգին։ Մեծամասնությունը՝ 32.6 տոկոսը, հայտնել է, որ նախագահական համակարգից գոհ չէ, 26.1 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 16.4 տոկոսը գոհ է եղել, իսկ 10.2 տոկոսը՝ շատ գոհ։
Ընտրությունների վերաբերյալ հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել, թե արդյոք կքվեարկեն իշխող «Ժողովուրդ» դաշինքի օգտին, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեկնածու չառաջադրվի։ 67.8 տոկոսը բացասական պատասխան է տվել, առանց Էրդողանի մասնակցության այդ դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 19.3 տոկոսը, 12.9 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |