Տնտեսական10:46, 04 Նոյեմբեր 2021
Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։
Թուրքիան 2020-ին դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։ 2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել էին 2.3 մլրդ դոլար։
2020թ. 9 մլն 750.000 տոննա չափով ցորենի ներկրմամբ մենք նույնիսկ առաջ ենք անցել 1.4 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանից։ Մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ ցորեն ենք ներկրում Կանադայից ու Մեքսիկայից։
Աթաշը նշել է, որ մինչև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանը ցորենի գենային կենտրոնը Թուրքիան էր, իսկ հացահատիկի ամբարը՝ «Անատոլիան»(Թուրքիայի արևելյան շրջաններ)։
«Սակայն գյուղատնտեսական անհաջող քաղաքականության պատճառով այնպիսի վիճակում հայտնվեցինք, որ նույնիսկ ցորեն ենք ներկրում։ Մեր մշակած ընդհանուր ցորենի կեսը ներմուծում ենք արտերկրից»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Նրա հաղորդմամբ՝ 2020թ. Թուրքիան ցորենի ներկրման համար վճարել է 2.3 մլրդ դոլար։ Ընդ որում եթե իր հողագործից ցորենը գնել է 2.480 թուրքական լիրայով, ապա ներկրման համար վճարել է 3.230 լիրա։
ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Գյոքերն իր հերթին հայտնել է, որ 2003թ. սկսած Թուրքիայում մոտ 654.000 հողագործ դադարել է զբաղվել գյուղատնտեսությամբ։
Նշենք, որ նախորդ տարիներին ներմուծման ծավալների շարունակական ու արագ աճը Թուրքիայի պատկան մարմինները բացատրում էին, նրանով, որ ներմուծված հումքից ալյուր ու մակարոն է արտադրվում ու արտահանվում։ Այս փաստարկը, սակայն, համոզիչ չի թվում մի շարք մասնագետների, որոնց պնդմամբ թուրք հողագործները սկսել են ցորեն չցանել, քանի որ դրա եկամտաբերությունը լավ չէ երկրում։ Այս պահին էլ երկրում ավելի քան 4 մլն հեկտար ցանքատարածություններ դատարկ են մնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |