Հասարակական16:35, 05 Նոյեմբեր 2021
Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով գիտաշխատող է ձերբակալվել

Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։
Եփրատի համալսարանի ռեկտորատի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ Քութումը սոցիալական մեդիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է անում, այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Էլազըղի նահանգային ղեկավարը Twitter-ում լուսանկար է հրապարկել՝ ցույց տալով, որ առավոտյան Քութումի աշխատասենյակի դռան վրա Թուրքիայի դրոշն են կախել։
Ձերբակալումից առաջ թուրքական «Gazete Duvar»-ի հետ զրույցում գիտաշխատողը հասցրել է ասել միայն, որ մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ստանում։
Korkma!! Burası Türkiye Cumhuriyet'i Herkes Hak Ettiği Yerde.. Devlet ebed müddet, çok yaşa Cumhuriyet..???????? pic.twitter.com/l3ALcIUPRH
— Ayşegül Karaçorlu ???????? (@AysegulKaracrlu) November 5, 2021
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |