Հասարակական16:05, 08 Նոյեմբեր 2021
Թուրքիայում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց հոտի, այնտեղ հիմա միայն մեկ հայ է աղոթում
Թուրքիայի Մարդին նահանգի Դերիքի շրջանում 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում մնացած վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնի թուրքական ծառայությունը։
Եկեղեցու հարևանությամբ բնակվող Նեջլա Փիրսին, որը հետևում է եկեղեցուն, նշել է, որ այն նախկինում լեփ-լեցուն էր լինում, սակայն այժմ իրենց բոլոր հայ հարևանները հեռացել են։
«Երբ Դերիք արձակուրդի եկող է լինում, այցելում է եղեղեցի»,-շեշտել է Փիրսին։
Դերիքի շրջանում ապրող վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին այժմ եկեղեցի այցելող և աղոթք անող միակ հայն է։ Սաբունչին Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է, որ տարիներ առաջ շրջանում 7 եկեղեցի է եղել, իսկ այժմ միայն մեկն է մնացել։
Նրա խոսքով՝ եկեղեցիները դարձել են տուն, մզկիթ, բանտ, դպրոց, որոշները վերածվել են ավերակի, սակայն դրանց տեղերն այժմ էլ հայտնի են։ Սաբունչին հիշել է, որ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին ժամանակին համայնքը գումարով է գնել, քանի որ 1915 թվականի դեպքերից հետո այն պետականացված է եղել։
Դերիքի շրջանի Քալե թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ Եկեղեցին 1915 թվականին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թվականին այն վաճառվել է հայկական համայնքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |