Քաղաքական13:24, 08 Նոյեմբեր 2021
Ինչպես է թուրքական քարոզչամեքենան արջի ծառայություն մատուցում Ադրբեջանին
Թուրքիան և Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններում և մասնավորապես տեղկատվական-քարոզչական ոլորտում գործողություններն առավելագույնս ներդաշնակեցրել են։ Գրում է Region Monitor-ը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո գործնականում ներդաշնակ համագործակցությունն ամրապնդել են ոլորտային մի շարք պայմանագրերով, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին լրատվամիջոցների։
Նման օրինակ է թուրքական «Ալբայրաք» հոլդինգի, որի կազմում է գործում մերձիշխանական «Յենիշաֆաք» թերթը, և ադրբեջանական «Թրենդ» գործակալության միջև համագործակցության ու Turkicworld տեղեկատվական հարթակի ստեղծման մասին պայմանագիրը։ Այս համագործակցությունն այս փուլում առավելապես ուղղված է Հայաստանի դեմ՝ ծառայելով քաղաքական իշխանություններին սեփական օրակարգի առաջմղմանը։
Դրա հերթական դրսևորումն Արցախի և Հայաստանի թմրանյութերի տարանցման կենտրոն լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի մեղադրանքների տիրաժավորումն է թուրքական մամուլի կողմից։ Թեմային մասնավորապես հետևողականորեն անդրադառնում են նույն «Ալբայրաք» մեդիա հոլդինգի լրատվականները՝ մասնավորապես Յենիշաֆաք կայքը։ Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ու ձևակերպումներով տեքստը մի կողմից ներկայացվում է որպես սեփական աղբյուրներից ստացված տեղեկություն, մյուս կողմից՝ որպես հեղինակային հոդված։
Թուրքական կայքի նման գործելաոճը ոչ միայն հերթական անգամ բացահայտ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական համագործակցության խորքային կողմերը, այլև մատնում է Բաքվի՝ սեփական հանցանքները կոծկելու փորձերը։
Ըստ թուրքական կայքի 2 հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես թմրանյութների արտադրման և տարանցման կենտրոն։ Եվ միայն Արցախի որոշ շրջաններում վերահսկողություն սահմանելուց հետո թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է փակել այդ տարանցիկ ուղին։
Որպես նման հաջող գործողության օրինակ նշվում է Իրան-Ադրբեջան սահմանին Բիլեսուվար անցակետում առգրավված 520 կգ թմրանյութը։
Ուշագրավն այն է, որ այդ անցակետը, որտեղ իբրև թե ադրբեջանցի իրավապահները պայքարում են Ղարաբաղում թմրանյութեր ներմուծման դեմ, իրականում գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին՝ Արցախի Հանրապետության՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող սահմաններից շուրջ 100 կմ հեռավորության վրա, ինչն աշխարհագրորեն անհնար է դարձնում այն պնդումը, թե Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ ուղի է եղել:
Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս թուրքական կայքն արջի ծառայություն է մատուցել՝ ակամա բացահայտելով Բաքվի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |