Քաղաքական15:56, 09 Նոյեմբեր 2021
Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը

Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։ Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը վերածված է մզկիթի։ Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։
Այդ մասին կուսկացության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում գրառում է արել.
«Նոյեմբերի 10-ին Այասոֆիայի մզկիթում Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգու համար մևլիդ-ի շերիֆ կարդալու մեր պահանջը մերժվել է։ Նշանակում է, որ Այասոֆիան բացվել է ոչ թե երկրպագության, այլ քաղաքականության համար»։
Նշենք, որ նոյեմբերի 10-ը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Նա մահացել է 1938 թվականին։ 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին 1935-ին Քեմալի կայացրած որոշումը։ Արդյունքում հիշյալ տաճարը վերաբացել է և գործում է որպես մզկիթ։
10 Kasım’da Ayasofya Camii’nde Gazi Mustafa Kemal Atatürk’ün ruhuna mevlidi şerif okutma talebimiz reddedildi.
— Hüseyin Baş (@AvHuseyinBas) November 9, 2021
Demek ki Ayasofya ibadete değil, siyasete açılmış.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել են այցեր թուրքական ռազմարդյունաբերական կենտրոններ:

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |