Հասարակական14:36, 11 Նոյեմբեր 2021
Սոցհարցում. Էրդողանի կուսացության և ընդդիմադիր քեմալականների միջև տարբերությունը նվազում է

Թուրքական «Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում անցկացված նոր սոցհարցման արդյունքները: Այն իրականացվել է պարզելու, թե այս պահին Թուրքիայի քաղաքական կուսակցությունները ինչ վարկանիշ և աջակցության ունեն:
Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 27 նահանգներում 2000 մասնակցի շրջանում, որոնց խնդրել են պատասխանել, թե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություն լինելու դեպքում ում կընտրեին:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) աջակցություն է հայտնել հարցվածների 31.8 տոկոսը:
30.3 տոկոսը հայտնել է, որ պատրաստ է քվեարկել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) օգտին: Վերջինի գործընկեր «Լավ» կուսակցությունը 3-րդն է ստացած աջակցությամբ՝ 13.1 տոկոս:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ստացել է հարցման մասնակիցների 10.6 տոկոսի աջակցությունը, իսկ աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)՝ 6.4 տոկոսի: 1.2 տոկոսը հայտնել է, որ քրվեարկելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից Ալի Բաբաջանի «DEVA» կուսակցության օգտին, 1.1 տոսկոսը՝ «Նորից բարօրություն» կուսակցության օգտին: Էրդողանի մեկ այլ նախկին թիմակից Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցությանը կողմ արտահայտվածների թիվը կազմել է 0.7 տոկոս:
Ըստ այս արդյունքերի՝ իշխող ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի ձայների հանրագումարը կազմել է 38.2 տոկոս, իսկ մրցակից «Ազգ» դաշինքի կազմող ԺՀԿ-ի և «Լավ» կուսակցության ստացած ընդհանուր ձայները կազմել են 43.4 տոկոս:
Այսպիսով՝ Էրդողանի կուսակցության և քեմալական կուսակցության միջև ձայների տարբերությունը նվազել է մինչև 1.5 տոկոս հօգուտ ԱԶԿ-ի: Իսկ ահա իրար մրցակից «Ժողովուրդ» և «Ազգ» դաշինքների ձայների տարբերությունը կազմել է 5.2 տոկոս ի օգուտ ընդդիմադիրների կազմած «Ազգ» դաշինքի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |