Հասարակական12:46, 15 Նոյեմբեր 2021
Իսրայելական մամուլը Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ է անում
Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արեն այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս «Էրդողանի տունը լուսանկարելու» պատճառաբանությամբ՝ լրտեսության կասկածանքով։
«Jerusalem Post» թերթը գրել է. «Եթե միայն բոյկոտը բավարար չէ, որ Թուրքիան ազատ արձակի իսրայելացի զույգին, ապա ավելի կոշտ միջոցների պետք է դիմել»:
Կոշտ միջոցներ ասելով՝ թերթն ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կտարածվեն նաև թուրքական այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք «հանդես են գալիս Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ինքնիշխանության դեմ»: Իսրայելական թերթը կոչ է հանում դադարեցնել երկկողմանի չվերթները:
«Jerusalem Post»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, որի տնտեսությունը խարխլված է, այս տարվա առաջին ինն ամիսներին Իսրայելի հետ 2 միլիարդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել, և հիշեցրել է, որ իսրայելցի զբոսաշրջիկները Թուրքիայում թվաքանակով 16-րդ տեղն են զբաղեցնում։ Հոկտեմբերին իսրայելցի զբոսաշրջիկների 2-րդ ամենաշատ այցելած երկիրը՝ Թուրքիան էր։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ձերբակալված զույգին ազատելու նախաձեռնությունների վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |