Քաղաքական12:18, 16 Նոյեմբեր 2021
Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

Ըստ մեդիայում տարածվող լուրերի՝ նոյեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն այց է կատարելու Թուրքիա և հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Պաշտոնական Աբու Դաբին որևէ հայտարարություն չի կատարել այցի վերաբերյալ։ Reuters գործակալության հետ զրույցում սակայն, թուրք երկու պաշտոնյա նշել են առաջիկայում նաև Թուրքիայից ԱՄԷ հնարավոր բարձր մակարդակի այցի մասին և ընդգծել, որ այսպիսով փորձ է կատարվում կարգավորել երկու երկրների խարխլված հարաբերությունները։
Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածության լիցքաթափմանն ուղղված առաջին քայլերը կատարվել են այս ամռանը։ Թուրքիայի նախագահն օգոստոսին ընդունել է ԱՄԷ ազգային անվտանգության խորհրդականին, ինչից հետո՝ երկու շաբաթ անց, հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո։ Տրածաշրջանում ազդեցության համար երկու երկրների պայքարը սրվել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄԷ-ն Եգիպտոսի հետ միասին Լիբիայում աջակցել է գեներալ Հալիֆե Հաֆթարին, իսկ Թուրքիան՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքիան ԱՄԷ-ին քննադատում է Եմենի հարցում ունեցած դիրքորոշման և Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Երկկողմ լարվածության պատճառ է նաև այն, որ ԱՄԷ-ում է գտնվում Թուրքիայում կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար ճանաչված Սեդաթ Փեքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |