Քաղաքական12:51, 19 Նոյեմբեր 2021
Սոցհարցում․ հարցվածների 51 տոկոսի կարծիքով Էրդողանը չի հաղթի ընտրություններում
Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Սոցհարցման մասնակիցների 62․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, իսկ 64 տոկոսը կարծիք է հայտնել առ այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը չի կարողանալու հաղթահարել այդ ճգնաժամը։
«Ո՞ր կուսակցությանը ձայն կտաք արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում» հարցին պատասխանածների 25,6 տոկոսն ասել է, որ կքվեարկի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության, 24,2 տոկոսը՝ իշխող ԱԶԿ-ի, 10 տոկոսը՝ «Լավ», 8,8 տոկոսը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», իսկ 6,2-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունների օգտին։ 14,9 տոկոսը նշել է, որ դեռևս որոշում չի կայացրել։ Ըստ այդմ՝ չկողմնորոշվածների չներառման դեպքում ԺՀԿ-ն ստանալու է 30,1 տոկոս, իսկ ԱԶԿ-ն 28,4 տոկոս ձայն։
Հարցվածների 51 տոկոսի կարծիքով՝ ‘Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ական Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանալու հաղթանակ տանել ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |