Քաղաքական14:43, 22 Նոյեմբեր 2021
Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին․ «Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Ձեր ամեն ինչը սուտ է»
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։
«Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ Ձեր ամեն ինչը սուտ է», - նշել է ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ։
Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ 2011 թվականից ի վեր Էրդողանն իր դեմ թվով 44 գործ է հարուցել, որից 21-ն ավարտվել է, իսկ մյուսները՝ շարունակվում են։ Ընդ որում՝ վերջնական ավարտված 21 գործերից 18-ն ավարտվել է հօգուտ և միայն 3-ը՝ ընդդեմ իրեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թայիփ Էրդողանը ետ է վերցրել ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած թվով 17 հայցերը և հրաժարվել մոտավորապես 4 միլիոն 460 հազար թուրքական լիրա փախհատուցումից։ Քըլըչդարօղլուին 10 հազարից մինչև 1 միլիոն լիրա փոփոխհատուցման պահանջ էր ներկայացվել միայն 2011-2016 թվականներին հանրահավաքների ժամանակ Թայիփ Էրդողանի դեմ վիրավորանք պարունակող հայտարարություններ անելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |