Քաղաքական12:32, 23 Նոյեմբեր 2021
Թուրք ընդդիմադիր գործիչն Էրդողանին մեղադրել է իրականությունից կտրված լինելու մեջ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) կրկին կոշտ են արձագանքել երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԺՀԿ-ին ուղղված ոչ հասցեական քննադատությանը։
«Բազմակուսակցական քաղաքական համակարգին անցում կատարելուց հետո միշտ եղել են ազգային կամքի գերակայությունը ճանաչելու փոխարեն միակուսակցական ֆաշիզմին աջակցողներ (նկատի ունի ԺՀԿ-ին-թարգմ․)։ Այս համակարգը, որը մեր ազգի ուսերին ծանր ֆինանսական բեռ է դրել, ունի նաև տնտեսական դժվարություններ։ Վերջին 19 տարում մենք ուժեղ քաղաքական կամք, այս պայքարը մղելու կարողություն և վճռականություն ենք ձեռք բերել»,-նշել էր Էրդողանը և ընդգծել, թե երկրում միայն լիրայի արժզերկման հետ կապված որոշ արտադրանքների գների թանկացումը չի խոչընդոտելու ներդրումները։
ԺՀԿ փոխնախագահ և խոսնակ Ֆայիք Օզթրաքն արձագանքել է Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ «սխալի մեջ համառելն արդեն ուրիշ բան է, սխալվել չէ»։ Օզթրաքը շեշտել է, որ լուրջ խնդիր է այն, երբ մարդու՝ տվյալ դեպքում Էրդողանի միտքը կտրվել է իրականությունից։
«Խնդիրն արդեն սուտ, սխալ տնտեսական կարգախոսներ հորինելուց անդին է։ Այս պահին մեր երկրում շարունակական թանկացում կա։ Դրա անունն աշխարհի բոլոր վայրերում ինֆլյացիա է»,-նշել է ընդդիմադիր գործիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |