Հասարակական15:37, 23 Նոյեմբեր 2021
Թուրքիայում ձևավորված «ճնշող մթնոլորտը» ուղեղների արտահոսքի պատճառ է դառնում

Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) զեկույց է ներկայացրել երկրից երիտասարդների արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ։
Զեկույցում տեղ գտած Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիան 2016 թվականին լքել է 69 326, 2017 թվականին՝ 113 326 և 2018 թվականին՝ 136740 քաղաքացի։ Իսկ ըստ Աոցիալդեմոկրատիայի հիմնադրամի (SODEV) հետազոտության՝ Թուրքիայում երիտասարդների 62․5 տոկոսը հնարավորության դեպքում ցանկանում է արտերկրում ապրել։
Զեկույցի համաձայն՝ արտագաղթողների մեծ մասը 40-ից ցածր տարիք ունեցողներն են։ Ընդ որում՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Անթալիայի նման խոշոր քաղաքներից արտագաղթողները լավ կրթություն ունեցող երիտասարդներն են։
Հետազոտության թիրախային խմբում ընդգրկված երիտասարդները Թուրքիան լքելու պատճառների մասին խոսելիս առանձնացրել են հետևյալ կետերը․
- Օրենքի և մարդու իրավունքների խախտումներ, անվստահություն ընտրությունների և ինստիտուտների նկատմամբ,
- Խոսքի ազատության սահմանափակում, մամուլի ազատության և սոցիալական ցանցերի վրա գործադրվող ճնշում,
- Նեպոտիզմ և կոռուպցիա, արժանիության սկզբունքի նկատմամբ հավատի կորուստ,
- Գենդերային անհավասարություն և կանանց ոչ պատշաճ պաշտպանվածություն,
- Ճնշում ապրելակերպի, նախասիրություններ, ինքնության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |