Տնտեսական17:24, 24 Նոյեմբեր 2021
Լիրայի արժեզրկումից հետո Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են սկսվել

Նոյեմբերի 24-ից Ստամբուլում, Անկարայում, իսկ այսօր արդեն Էսքիշեհիր և Իզմիր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ կապված թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման հետ:
Ցուցարարները պահանջում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կառավարության հրաժարականը և անձամբ Թուրքիայի նախագահի հրաժարականը: Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել և այն փակել:
Երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ էր սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11.37 լիրայից ընկնելով մինչեւ 13.21 լիրայի։
Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը անցած հինգշաբթի 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |