Քաղաքական10:03, 25 Նոյեմբեր 2021
Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)մայրաքաղաք Աբու Դաբի։
Այս մասին Չավուշօղլուն հայտնել է լրագրողների հետ զրույցում, երբ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի միջև ստորագրվում էր ներդրումների վերաբերյալ պայմանագիր։
Չավուշօղլուն, անդրադառնալով Թայիփփ Էրդողան-Զայեդ ալ-Նահյան հանդիպմանը, ընդգծել է, որ այն շատ արդյունավետ է եղել։
Նշենք, որ Աբու Դաբիի թագաժառանգը Թուրքիա է եկել նախօրեին։ Իսկ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածության լիցքաթափմանն ուղղված առաջին քայլերը կատարվել են 2021-ի ամռանը։
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո։ Տրածաշրջանում ազդեցության համար երկու երկրների պայքարը սրվել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄԷ-ն Եգիպտոսի հետ միասին Լիբիայում աջակցել է գեներալ Հալիֆե Հաֆթարին, իսկ Թուրքիան՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքիան ԱՄԷ-ին քննադատում է Եմենի հարցում ունեցած դիրքորոշման և Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Երկկողմ լարվածության պատճառ է նաև այն, որ ԱՄԷ-ում է գտնվում Թուրքիայում կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար ճանաչված Սեդաթ Փեքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |