Հասարակական12:09, 25 Նոյեմբեր 2021
«Այստեղ Քուրդիստանն է» խոսքի համար ձերբակալված վանեցի արհեստավորի տունը խուզարկվել է

Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Վանի Թուշբայի շրջանի Աքքյոփրյու թաղամասում գտնվող արհեստավոր Հաջը Թունչի տանը և աշխատավայրում։ Թունչը ձերբակալվել էր «այստեղ Քուրդիստանն է» արտահայտությունը հնչեցնելու համար։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ անազատության մեջ պահվող արհեստավորին չեն թույլատրում հանդիպել իր փաստաբանի հետ։
Թունչի ձերբակալման համար պատճառ դարձած միջադեպը տեղ է ունեցել «Թուրքիայի վերափոխման» կուսակցության (ԹՎԿ-TDP) առաջնորդ Մուսատաֆա Սարըգյուլի՝ Վան կատարած այցի ընթացքում։ Թունչը ձերբակալվել էր Սարըգյուլի հետ հանդիպումից հետո, երբ մասնավորապես ասել էր․
«Որքան շատ լեզու, այնքան երջանկություն։ Արևելյան մշակույթը լիովին այլ է։ Չմոռանանք Արևելքը։ Մեր ընկերներից մեկը Սղերթում ասաց՝ «այստեղ Քուրդիստանն է»։ Հազար, երկու հազար տարի առաջ այստեղ Քուրդիստանն էր։ Կրկին Քուրդիստանն է լինելու։ Չառարկենք։ Մեզ ստեղծողն Ալլահն է։ Ալլահը և՛ քրդերեն, և՛ թուրքերեն, և՛ արաբերեն, և անգլերեն գիտի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |