Հասարակական12:32, 26 Նոյեմբեր 2021
Թուրքիայում քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպել են մասնակցել Էրդողանի հանրահավաքին

Թուրքիայում Մենեմենի քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպել են մասնակցել այսօր Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իզմիրում կայանալիք հանրահավաքին։
Այս մասին գրում են թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները՝ ներկայացնելով փաստն ապացուցող տեսանյութ։ Տեսանյութում երևում է, որ Մենեմենի քաղաքապետարանի աշխատակցիներին ասվում է, որ հանրահավաքին մասնակցելը պարտադիր է, և եթե յուրաքանչյուրն իր հետ չտանի չորս հոգու, ապա կարող է չգալ աշխատանքի երկուշաբթի օրը։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Մենեմենի շրջանի գլխավոր գրասենյակը հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով նմանօրինակ գործելաոճը։
Նշենք, որ Թայիփ Էրդողանն այսօր այցելելու է Իզմիր։ Նա մասնակցելու է Ալսանջակ մարզադաշտի բացմանը, բնակարաններ է հանձնելու 2020 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին և ելույթ է ունենալու հանրահավաքի ժամանակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |