Քաղաքական17:46, 30 Նոյեմբեր 2021
Թուրքիան ջերմացնում է հարաբերությունները ԱՄԷ-ի հետ. Էրդողանը պատասխան այց կկատարի այդ երկիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միավյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում:
Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմեդ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 երկրների հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով կասեցվել էին բարձր մակարդակով շփումները:
«Սակայն մենք ամբողջովին կապերը չենք խզել: Առնվազն հետախուզական ծառայությունների մակարդակով շփումները շարունակվել են, առևտրային հրաբերությունները նույնպես շարունակվել են: Չնայած տեղի ունեցած անցանկալի զարգացումներին՝ այժմ մեր հարաբերությունները լավ հանգրվանի են հասել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ իր այցին նախորդելու են բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ:
«ԱՄԷ իմ այցից առաջ տեղի կունենան ԱԳ նախարարի և ազգային Հետախուզական ծառայության ղեկավարի այցերը: Դրանից հետո էլ փետրվարին ես մեծ պատվիրակությամբ կգնամ»,- ասել է Էրդողանը ու ավելացրել, որ այցի ընթացքում կարևոր քայլեր կկատարվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |