Տարածաշրջան15:25, 01 Դեկտեմբեր 2021
Սիրիայի խորհրդարան․ «Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է»

Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի (ներկայում Թուրքիայի կազմում գտնվող Հաթայի նահանգը)՝ անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարությունում նշվել է, որ Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է։ Ընդգծվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հաթայը չմնա Թուրքիայի ձեռքում և ետ վերադարձվի Սիրիային։
Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայի նահանգը)։ Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին եղել է Օսմանյան կայսրության կազմում։ 1918 թվականի նոյեմբերին այն գրավել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակն անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին այն բռնակցվել է Թուրքիային։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։
Հայերի համար նահանգը նույնպես խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ այդտեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ Բացի այդ նահանգում ապրել են մեծաթիվ հայեր։ 1939 թվականի անեքսիայից հետո՝ հուլիսի 16-23-ը, տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հեռացել է և հաստատվել է Սիրիայում, Լիբանանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։

Գետի որոշ հատվածներում ջրի նվազման պատճառով առաջացել են կզյակներ, իսկ տեղ-տեղ ջուրն այնքան է ցամաքել, որ կարելի է անցնել ոտքով։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սիրիական էսկալացիայի հետևում ո՞վ է թաքնված։ Թուրքիային որքա՞ն է ձեռնտու ստեղծված վիճակը։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Նիստը կկայանա մարտի 10-ին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պահանջով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |