Իրավական14:02, 03 Դեկտեմբեր 2021
Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը:
Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը:
Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է ի պաշտոնե՝ պատգամավոր և մարդու իրավունքների գծով կուսակցության փոխնախագահ եղած ժամանակ:
Նշենք, որ Թուրքիայում հազարավոր մարդիկ դատապարտվել և շարունակում են դատապարտվել տարբեր տեսակի պատիժների Էրդողանին վիրավորելու համար: Քաղաքական ազդեցիկ գործիչների վրա, հատկապես ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա այդ դատավարությունները միլիոնավոր լիրաների փոխհատուցումներ են արժեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |