Քաղաքական15:42, 03 Դեկտեմբեր 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Հաթայի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ Սիրիայի խորհրդարանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն առ այն, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է։
«Կտրականապես մերժում ենք որևէ կերպ Սիրիայի ժողովրդին չներկայացնող, ժողովրդավարական լեգիտիմությունից զուրկ Ժողովրդական ժողովի սանձարձակ և ապօրինի հայտարարությունը՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է Բիլգիչը։
Նա նաև նշել է, թե «Թուրքիան ինչպես հարկն է կպատասխանի իր հայրենի տարածքների նկատմամաբ ստոր հավակնություններին և իր ազգային շահերին ուղղված ցանկացած սպառնալիքի»։
Նշենք, որ Սիրիայի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակի անեքսիայի 82-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունում նշվել է, որ Հաթայը բռնազավթված սիրիական տարածքների մի մասն է։ Ընդգծվել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հաթայը չմնա Թուրքիայի ձեռքում և ետ վերադարձվի Սիրիային։
Հիշեցնենք, որ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայի նահանգը)։ Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին եղել է Օսմանյան կայսրության կազմում։ 1918 թվականի նոյեմբերին այն գրավել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակն անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին այն բռնակցվել է Թուրքիային։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։
Հայերի համար նահանգը նույնպես խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ այդտեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ Բացի այդ նահանգում ապրել են մեծաթիվ հայեր։ 1939 թվականի անեքսիայից հետո՝ հուլիսի 16-23-ը, տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հեռացել է և հաստատվել է Սիրիայում, Լիբանանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |