Ռազմական15:11, 07 Դեկտեմբեր 2021
Թուրք ուժայինները սպանել են քուրդ զինյալների ղեկավարներից մեկին

Թուրքիայի ոստիկանական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար կազմի անդամներից «Ռուբար» կեղծանվամբ հայտնի Ֆերհաթ Թունչը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Թունչը PKK-ի Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա («Գափ-Ռըհա») նահանգի պատասխանատուն էր։ Նա հայտնվել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ահաբեկչական գործունեության համար որոնվող անձանց ցուցակում։
Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թունչը բնակվել է Ուրֆա նահանգի Բոզովա շրջանի Հաջըլար գյուղում։ Նշվում է, որ Թունչի մոտ հայտնաբերվել է 1 ատրճանակ, 2 նռնակ և կառույցի բազմաթիվ փաստաթղթեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |