Քաղաքական17:54, 07 Դեկտեմբեր 2021
Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Երկրների ղեկավարներից բացի հանդիպում բանակցություններ են տեղի ունեցել նաև ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտի Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել:
Ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը ստորև.
-
Համագործակցության համաձայնագիր Թուրքիայի պետական Anadolu գործակալության և Կատարի լրատվական գործակալության միջև:
-
Փոխըմբռնման հուշագիր Նախագահի ներդրումային գրասենյակի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև:
-
Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Հանրապետության Կրոնական հարցերի վարչության և Կատարի Պետության Հիմնադրամների և Իսլամական հարցերի վարչության միջև՝ Հիմնադրամների և իսլամին վերաբերող հարցերի ոլորտում:
-
Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Ստանդարտների ինստիտուտի և Կատարի ընդհանուր ստանդարտացման կազմակերպության միջև Ստանդարտացման ոլորտում ծրագրի գործարկման վերաբերյալ:
-
Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության վարչություն և Կատարի զարգացման բանկի միջև:
-
Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտներում համագործակցության իրականացման ծրագիր:
-
Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Կատարի նահանգի մշակույթի և սպորտի նախարարության միջև 2022-2023 թվականների մշակույթի ոլորտում իրականացվելիք երկրորդ ծրագիր:
-
Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև երիտասարդության և սպորտի ոլորտում 2022-2023-2024 թվականների իրականացվելիք առաջին ծրագիրը:
-
Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Կատարի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության միջև Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
-
Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև խոշոր միջոցառումների իրականացման նպատակով համագործակցության մտադրությունների վերաբերյալ արձանագրություն:
-
Անթալիայի դիվանագիտական ֆորումի և Դոհայի ֆորումի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու մտադրությունների վերաբերյալ արձանագրություն:
-
Արարողակարգի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
-
Թուրքիայի Հանրապետության և Կատարի Պետության միջև բարձրագույն ռազմավարական կոմիտեի յոթերորդ հանդիպման համատեղ հայտարարությունը:
-
Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ համալսարանի և Կատարի Ակադեմիայի միջև ակադեմիական համագործակցության համաձայնագիր:
-
Համագործակցության համաձայնագիր Իբն Հալդունի համալսարանի և Կատարի համալսարանի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |