Քաղաքական16:19, 08 Դեկտեմբեր 2021
Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում Քավալայի գործով ԵՄ որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումները։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Եվրամիությունից հնչող հայտարարությունները Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ սահմանելու վերաբերյալ Էրդողանը մասնավորապես պատասխանել է․ «Մենք չենք ճանաչում Քավալայի, Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները։ Հարցն այդքան պարզ է։ Հաշվում ենք, թե չկան։ Մեզ համար դրանք առ ոչինչ են։ Քանի անգամ ենք պարզաբանել այս հարցերը։ Ուզում են, թող հասկանան, չեն ուզում թող չհասկանան։ Մենք Եվրամիության որոշումը մեր դատական իշխանության որոշումից վեր չենք ճանաչում։ Ինչպես ճիշտ են գտնում, թող անեն»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել գործարար, իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգային հարցերն են լինելու Իսրայելի գործողություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը:
Պորտուգալիան նախագիծն իրականացնելու համար հայտարարել էր մրցույթ, որը հաղթել է թուրքական ընկերությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |