Հասարակական14:30, 08 Դեկտեմբեր 2021
Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։
Հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը պնդել է, որ գործող կառավարությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը։ 84․2 տոկոսի կարծիքով՝ ճգնաժամի մեջ մեղավորության ամենամեծ մասնաբաժինը Թայիփ Էրդողանինն է, իսկ հարցվածների 80․3 տոկոսը մտածում է, որ Թայիփ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը։
Արտահերթ ընտրությունների դեպքում 30․4 տոկոսը նշել է, որ իր քվեն տալու է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), իսկ 27․6 տոկոսը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |