Քաղաքական13:59, 09 Դեկտեմբեր 2021
Դեմիրթաշը՝ Էրդողանին․ «ԵՄ-ի որոշումները չկատարողները մի օր նստելու են մեղադրյալի աթոռին»
Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ։
«Քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անկախ արդարադատություն, եվրադատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վճիռները հեշտությամբ կյանքի չեն կոչվի։ Սակայն մի օր միանշանակ իրականացվելու են և երբ գա օրը, այդ որոշումները չկատարողները նստելու են մեղադրյալի աթոռին», - ասել է Դեմիրթաշը լրագրող Դենիզ Գեզի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |