Տնտեսական12:54, 10 Դեկտեմբեր 2021
Ընդդիմադիր պատգամավոր․ «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է»

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները թվիթերյան գրառման շրջանակներում անդրադարձել է թեմային ու հռետորական հարց հնչեցրել, թե արդյոք Էրդողանը դա գիտակցաբար է անում:
Շեները մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է: Գնաճը մեծանում է: Կյանքը անտանելիորեն ավելի է թանկանում: Գիտակցաբա՞ր է անում: Գուցե… Բայց երբ տեսնում ենք, որ կառավարության ելույթներից հետո աշխարհը զնդանի է վերածվում, ապա մենք որպես ժողովուրդ պետք է մեր գլուխն առնենք ձեռքերի մեջ ու փրկության որոշում կայացնենք»:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից վարվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության հետևանքով Թուրքիայում վերջին շրջանում պարբերաբար արժեզրկվում է ազգային արժույթը, ինչը հանգեցնում է կտրուկ գնաճի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար: Նախագահ Էրդողանի այս թեմայով վերջին մի քանի ելույթներին շուկան բացասական է արձագանքել, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել լիրայի արժեզրկման ևս մի քանի դրսևորումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |