Տնտեսական12:18, 13 Դեկտեմբեր 2021
Թուրքիան փորձում է իր տարածքով տեղափոխել չինական բեռնափոխադրումների 30 տոկոսը
Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով։
Այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտնել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր են խաղում միջազգային առևտրում։
«Աշխատում ենք, որպեսզի հյուսիսային գիծ անունով հայտնի Չինաստանից Ռուսաստանով (Սիբիր) դեպի Եվրոպա իրականացվող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնենք Թուրքիայի տարածքով»։
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան նպատակ ունի մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը՝ 2024 թվականի վերջին այն հասցնելով 3 միլիոն ուղևորի և 20 միլիոն տոննա բեռնափոխադրման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |