Քաղաքական11:30, 14 Դեկտեմբեր 2021
Չավուշօղլուն Եվրախորհրդին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդի վերջին որոշմանը։
Չավուշօղլուն նշել է, որ թուրքական դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը և վերջինս այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։
«ՄԻԵԴ-ի որոշումները վավեր են միայն Թուրքիայի՞, թե՞ 47 երկրի համար։ Բոլորի համար են վավեր։ Ֆրանսիան 10 տարի է, ինչ չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները։ Ժողովրդավարության առաջատար երկրներից Նորվեգիան՝ 2, իսկ Գերմանիան 5 տարի է չեն կատարում։ Ինչու՞ է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միայն Թուրքիային թիրախավորում»,- հայտարարել է Չավուշօղլուն և դժգոհել, որ իրենք բախվում են երկակի ստանդարտների հետ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |