Քաղաքական17:16, 15 Դեկտեմբեր 2021
WSJ. «Էրդողանը փող է փնտրում, դրա համար ձգտում է հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ»
Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը:
Հրապարակված հոդվածում նշվում է, որ այդ նախաձեռնության իրական պատճառը աշխարհաքաղաքականից բացի կարեղ է լինել նաև ֆինանսականը:
Հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերություններում եղած լարվածությունը հանգուցալուծվել է ԱՄԷ-ի թագաժառանգի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում կնքվել էր Թուրքիայում կատարվելիք ներդրումների մասին 10մլրդ դոլարանոց պայմանագիր:
ԱՄԷ-ի թագաժառանգի այցից հետո Կատար մեկնած Էրդողանն ուղերձ էր հղել առ այն, որ նմանատիպ նախաձեռնություն կարող է լինել նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը ցանկացել է հանդիպել այդ օրերին Կատարում եղած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, սակայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով հանդիպումը չի կայացել:
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Կատարի միջնորդությամբ շարունակվում են բանակցություններն Էրդողանի ու Սալմանի հանդիպումը առաջիկայում կազմակերպելու համար։
«Էրդողանի ուզածն աշխարհաքաղաքական շարժառիթներից բացի կարող է փողը լինել: Տարադրամի ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայի համար Էրդողանը օգնություն է փնտրում»,- եզրակացրել է WSJ-ի վերլուծաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |