Քաղաքական13:16, 15 Դեկտեմբեր 2021
Milligazete. «Արդյո՞ք Անկարան կկարգավորի հարաբերությունները նաև Եգիպտոսի ու Իսրայելի հետ»
Թուրքական ազգայնական ուղղվածության «Milligazete» թերթի կայքում հրապարակված հոդվածում խոսվել է Անկարայի՝ տարածաշրջանի մի քանի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների մասին:
Հոդվածի սկզբում նախ հիշեցվում է, որ Թուրքիան կարգավորման գործընթաց է սկսել ԱՄԷ-ի, Հայաստանի, և Սաուդյան Արաբիայի հետ, ապա նշվում է, որ դրանից հետո հարց է առաջանում, թե արդյոք հաջորդը լինելու են Եգիպտոսն ու Իսրայելը: Այստեղ մեջբերվել է նաև ամերիկյան մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին խնդրել է կարգավորել հարաբերությունները, Ծոցի երկրների, Եգիպտոսի ու Իսրայելի հետ:
Ապա գալով Եգիպտոսի ու Իսրայելի հետ կարգավորման գործընթաց սկսելու հնարավորություններին՝ վերլուծաբանը հիշեցրել է, որ Եգիպտոսի պարագայում ամառվանից սկսած քայլեր են կատարվել, մասնավորապես արտգործնախարարությունների տարբեր մակարդակով փոխայցելությունները: Այդ քայլերը, սակայն, շոշափելի արդյունքներ չեն տվել և ներկայում առաջընթաց չկա կարգավորման ուղղությամբ: Դրա հիմնական պատճառներից են Եգիպտոսի ունեցած անհանգստությունները, որոնք չեն փարատվում Թուրքիայի կողմից: Մասնավորապես Եգիպտոսի ղեկավարությանը շատ է անհանգստացնում Թուրքիայում ապաստանած իր քաղաքական հակառակորդների ու կազմակերպությունների լրատվական գործունեությունը: Կահիրեն Անկարայից պահանջում է որոշ ընդդիմադիրների արտաքսել երկրից կամ ուղարկել Կատար:
Նմանատիպ խոչընդոտներ կան նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս դեպքում փոխադարձ պահանջներ կան Թուրքիայի ու Իսրայելի միջև: Դրանց շարքում կարևորներից են Թել-Ավիվի պահանջը Թուրքիայում «Համաս»-ի գործունեության սահմանափակման ու որոշ անդամների արտաքսման մասին: Անկարան էլ Իսրայելից պահանջում է այլևս նոր բնակավայրեր չկառուցել Պաղեստինից գրաված տարածքներում:
Այս և այլ խնդիրներ դեռևս խանգարում են Թուրքիային կարգավորել հարաբերությունները վերոնշյալ 2 երկրի հետ՝ թեև մինչ օրս այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ քայլեր: Ըստ վերլուծաբանի՝ 2022-ին կերևա, թե արդյոք Թուրքիան կշարունակի քայլեր կատարել Եգիպտոսի ու Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |