Հասարակական15:25, 15 Դեկտեմբեր 2021
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ թուրքերն ու քրդերը եղբայրներ են

Թուրքիայի պաշտպանության նախարար, զինվորական կոչումով բանակի գեներալ Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել Բաթմանում առևտրաարդյունաբերական պալատի նոր մասնաշենքի բացման ժամանակ։
Նախարարը խոսել է քրդերի հետ ունեցած խնդիրներից։ Նա մասնավորապես հայտարարել է, որ թուրքերն ու քրդերը եղբայրներ են։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թուրքերի ու քրդերի միջև խռովություն առաջացնել, հաջողության չեն հասնելու ոչ այսօր, ոչ էլ վաղը, ինչպես որ չեն հաջողել նախկինում»։
Ըստ Հուլուսի Աքարի՝ քրդական կառույցներից «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (ԺՊՈւ-YPG) չեն կարող լինել «իրենց քուրդ եղբայրների» ներկայացուցիչը, ինչպես օրինակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը չի կարող ներկայացնել մուսուլմաններին։
«Թուրքերը և քրդերը եղբայրներ են։ Դարեր շարունակ մենք նույն հաց ու ջուրն ենք կիսում»,- շեշտել է քրդերի դեմ մի շարք ռազմական օպերացիաներ իրականացրած Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նշենք, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ի սկզբանե հանրությանը հրամցնում է թուրք-քրդական եղբայրության մասին թեզը, որով փորձում է մեկընդմիշտ փակել քրդական հարցը, ինչպես նաև ստանալ քրդերի աջակցությունն ընտրություններում։
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաթմանի նահանգում երիտասարդների հետ «Քուրդիստանին» առնչվող երգ էր երգում, ինչը թուրքական մամուլում լայն քննարկման թեմա էր դարձել։ Պատճառն այն էր, որ այդ օրերին Էրդողանի կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Սղերթում կոպտել էր «Քուրդիստան» բառն օգտագործած մի արհեստավորի և նշել, որ հարկ եղած դեպքում իրենք կնահատակվեն, սակայն թույլ չեն տա, որ Թուրքիայում Քուրդիստան ստեղծվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |