Տնտեսական14:29, 16 Դեկտեմբեր 2021
New York Times-ն անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակի վատացմանը
Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը պարբերականը: «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչու՞ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով:
«Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին վկայող նշաններն ամենուր են: Զեղչով հաց վաճառող կրպակների դիմաց օձաձև հերթեր են գոյանում: Դեղերի, կաթի, զուգարանի թղթի գները աճում են: Որոշ բենզալցակայաննե փակվում են բենզինի պաշարրը սպառելուց հետո: Փողոցում զայրացած մարդիկ վիճաբանում են միմյանց հետ»,- գրել է հոդվածի հեղինակ Պատրիսիա Կոհենը:
Ըստ հեղինակի՝ Թուրքիան, պայքարելով լիրայի կտրուկ արժեզրկման, աճող պարտքի ու գնաճի դեմ փորձում էր իրենից հեռացնել տնտեսության ռեցեսիան (դանդաղումը):
«Սակայն դանդաղ շարժվող այդ գնացքը (ռեցեսիայի-խմբ.) վերջին շաբաթներին շատ է արագացել: Գազի ոտնակը սեղմողն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- գրում է Կոհենը:
Հեղինակը նկատել է նաև, որ լիրայի արժեզրկման, գնաճի, մարրդկանց սննդի ու վառելանյութի հասանելիության նվազման հետևանքով նվազում է նաև նախագահի վարկանիշը, իսկ ընդդիմությունը քաջալերվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Կենտրոնական բանկը նոր տվյալներ է հրապարակել։
ՄԱԿ-ը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցը:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |