Տնտեսական16:33, 17 Դեկտեմբեր 2021
Bloomberg-ն անդրադարձել է Թայիփ Էրդողանի հեղինակության վրա երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ազդեցությանը

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ միասին իշխանության ղեկին մնալու համար 2023 թվականի ընտրություններում պետք է կարողանա պահի ավանդական «ամրոցները»։ Բայց Թուրքիայի մայրաքաղաքից Էրդողանի հայրենի քաղաք՝ Ստամբուլ, կատարված ուղևորությունը ցույց տվեց, որ դա երաշխավորված չէ։
Այս դիտարկումը տեղ է գտել Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամի վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Bloomberg լրատվական գործակալության վերջին վերլուծական հոդվածում։
Վերլուծականում մասնավորապես նշվել է, որ Ստամբուլն Անկարային կապող ճանապարհների երկայնքով տարածվող հասարակական զայրույթը նախազգուշացում է Թայիփ Էրդողանի համար։ Շեշտվել է, որ Էրդողանին 20 տարիների ընթացքում աջակցած հասարակության հիմնական շերտը՝ թեյագործներ, ձկնորսներ, մանրածախ առևտրով զբաղվողներ, սրճարանների և բենզալցակայանների աշխատողներ, այժմ արդեն հրաժարվում են իշխող կուսակցությունից, քանի որ դժվարանում և թանկանում է ապրելը։
Հոդվածում նաև ընդգծվել է, որ Էրդողանը ռիսկային տնտեսական քաղաքականության է դիմել, քանի որ համաճարակի մարտահրավերների պատճառով անկում էր ապրում նրա ժողովրդականությունը, մինչդեռ այդ քաղաքականությունն էլ ավելի է աղքատացրել մարդկանց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |