Մշակութային23:36, 19 Դեկտեմբեր 2021
Հայաստանը հաղթեց 2021-ի «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան ճանաչվեց հաղթող: Հաղթելուց հետո ևս մեկ անգամ կատարելով իր «Քամի, Քամի» երգը՝ Մալենան հուզմունքից լաց եղավ ու կեսից ընդհատեց կատարումը։
Ժյուրիի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 115 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը լավագույն եռյակում։ Իսկ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա վաստակեց ամենաբարձր՝ 109 միավորը և ընդհանուր 224 միավորով գրավեց առաջին տեղը։
Երկրորդ տեղում 218 միավորով հայտնվեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը։
Ազգային ժյուրիի քվեարկության ժամանակ Հայաստանին բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` (12), Պորտուգալիան` (12) միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ 10–ական միավոր։
Նշենքնք, որ Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում՝ առաջին հաղթողը Վլադիմիր Արզումանյանն էր՝ 2010 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |