Իրավական14:21, 22 Դեկտեմբեր 2021
Ծաղրանկարի հրապարակելու համար թուրք լրագրողը դատապարտվել է բանտարկության
2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսևերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։ Բացված դատական գործով որոշումն արդեն կայացվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, ապա դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի:
Իրեն մեղավոր չճանաչող լրագրողը հայտարարել, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը ավելի բարձր ատյանում:
Նշենք, որ Էնվերը մեղավոր է ճանաչվել է «ժողովրդին ատելության դրդելու» մասին հոդվածի հատկանիշներով:
Ծաղրանկարում պատկերված է եղել մուսուլմանական տարազով մի տղամարդ, ում ուղեղը ախտահանում է կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ համազգեստ հագած անձը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |