Քաղաքական13:49, 22 Դեկտեմբեր 2021
Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին․ «Թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը»
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական սուր քննադատությունն է ուղղել Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Պատճառը երկրում տիրող տնտեսական իրավիճակն է։ Նա նշել է, որ թուրքական լիրայի համբավը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Կարսը և Էդիրնեն։
Քըլըչդարօղլուն քննադատել է Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Թուրքիայի դրամական միավորի արժեզրկմամբ մտահոգ քաղաքացիներին ֆինանսական նոր այլընտրանք տրամդրելու մասին։
«Գանձարանում գոյություն չունեցող գումարով երաշխիք են տալիս։ Նախօրեին նրանց արածը սա էր․․․ Սա Թուրքիայի ողբերգությունն է։ Էրդողանը միգուցե լավ չէ, սակայն, եթե հակառակ դրան՝ նրան դեռ աջակցողներ կան, պետք է նստեն և մտածեն»,- նշել է ընդդիմադիր կուսակցապետը՝ ընդգծելով, որ իրականում իշխանությունը կիրառել է թաքնված տոկոսադրույքի ամենավատ տարբերակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները կանխելու համար հայտարարել էր 8 կետից բաղկացած տնտեսական նոր միջոցառումների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |