Հասարակական13:03, 22 Դեկտեմբեր 2021
Թուրքիան «Գլոբալ ազատությունների» ինդեքսում նահանջել է միանգամից 6 հորիզոնականով

Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում Թուրքիան 165 երկրների շարքում հայտնվել է 139-րդ հորիզոնականում:
Այսպիսով Թուրքիան նախորդ տարվա 133-րդ տեղից նահանջել է միանգամից 6 հորիզոնականով: 2008թ.-ից սկսած Թուրքիան դարձել է աղյուսակի 2-րդ ամենամեծ հետընթաց գրանցած երկիրը՝ զիջելով միայն Վենեսուելային:
Նշվում է, որ Թուրքիայից ավելի բարենպաստ դիրքերում են հայտնվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոզամբիկը (104), Ռուանդան (120), Մալին (124), Նիկարագուան (125):
Առաջին 3 հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Շվեյցարիան, Նոր Զելանդիան ու Դանիան:
Ցուցակը կազմելու համար հիմք հանդիսացող 5 գլխավոր ուղղություններից Թուրքիան ամենացածր միավորը ստացել է «դատական համակարգ և սեփականության իրավունքներ» կատեգորիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |