Քաղաքական17:44, 22 Դեկտեմբեր 2021
Թուրքիայի նախկին փոխվարչապետը՝ Էրդողանին. «Ձեր բռնած ճամփան ճամփա չէ»
Թուրքիայի նախկին արտգործնախարար ու փոխվարչապետ Ալի Բաբաջանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի նոր տնտեսական քաղաքականությանն ու տարադրամի տատանումները զսպելու քայլերին:
Ըստ Բաբաջանի՝ Էրդողանն ու իր գործընկերները հասկանում են, որ իրենց ճանապարհի վերջում են ու գործում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:
«Պարոն Էրդողանին եմ դիմում՝ նրան զգուշացնելը պարտականությոն համարելով: Ձեր բռնած այս ճամփան ճամփա չէ»,- ասել է Բաբաջանը:
Վերջինս անդրադառնալով թուրքական արժույթով ավանդներ ունեցողներին տարադրամի փոխարժեքի տարբերությունը վճարելու մասին Էրդողանի խոստումներին՝ հարց է հղել, թե բյուջեից վճարվելիք այդ գումարներով քանի գործազուրկի կարելի էր գործի տեր դարձնել:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ այս քայլով լիրայով ավանդները կապվել են դոլարի հետ, այնինչ իշխանությունները հաճախակի ասում են, որ պետք չի դոլարի կողմը նայել (ուշադրություն դարձնել դոլարի փոխարժեքին):
Բաբաջանը նաև քննադատել է Թուրքիայի նախագահին՝ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության համար կրոնական դոգմաները որպես հիմնավորւմ ներկայացնելու համար:
«Մենք մեր կրոնի սրբություններն առoրյա քաղաքականության նյութ չենք դարձնելու: Էրդողանը մեր կրոնի սրբություններն ամեն օր քաղաքականության նյութ է դարձնում: Երկիրը խորտակվում է, սրանք մեր ժողովրդի մաքրամաքուր կրոնն ու ազգային զգացմունքները շահարկման առարկա են դարձնում»,- ասել Բաբաջանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |