Քաղաքական12:47, 23 Դեկտեմբեր 2021
Սոցհարցում. Թուրքիայում ընդդիմադիր դաշինքն առաջ է անցնում իշխող դաշինքից
Թուրքական «ORC» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված վերջին սոցհարցումը հետաքրքիր արդյունքներ է արձանագրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը 30.3%-ով շարունակում է առաջատար մնալ: ԱԶԿ-ին վարկանիշով մոտ է 2-րդ տեղում հայտնված գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ):
Սակայն այլ է ստացվում պատկերը, երբ համեմատվում են այս երկու ուժերի կազմած դաշինքների վարկանիշները: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակաից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 8.8%-ը, իսկ ԺՀԿ-ի խորհրդարանական դաշնակից ազգայնական «Լավ» (İP-ԼԿ) կուսակցությանը վստահության քվե կտա հարցվածների 15.9%-ը: Այսպիսով իշխանական ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ձայները կազմել են ընդհանուր 39.1%, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ձայները կազմել են 41.4%:
Հարցումներից պարզ է դարձել, որ նվազել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) վարկանիշը՝8.1%: Վերջինս միայնակ չի կարողանում հաղթահարել Թուրքիայիում խորհրդարան անցնելու համար նախատեսված 10%-անոց շեմը:
Ավելացնենք, որ սոցհարցումը կատարած «ORC» ընկերության՝ Թուրքիայում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրություններից առաջ կատարած հարցումների տվյալները ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |