Տնտեսական16:24, 24 Դեկտեմբեր 2021
Թուրք լրագրող․ Թուրքիայի էկոնոմիկայի խնդիրն «էրդողանոմիկան» է

Թուրք ընդդիմադիր լրագրող Ասլը Այդընթաշբաշը Թուրքիայում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կոչել է «էրդողանոմիկա» (Erdoganomics)՝ այն որակելով որպես նոր և զարգացող գիտություն։
«The Washington Post»-ում տպագրված հոդվածում լրագրողը նշել է, որ «էրդողանոմիկան» հենվում է տնտեսության անհավասարակշռված կառավարման, երկնիշ գնաճի, լղոզված վիճակագրությունների և անկանոն կարգի վրա։ Նա ընգծել է, որ դրա հիմքում ընկած դոկտրինն այն է, որ շահը կամ տոկոսը բոլոր չարիքների արմատն է և հանգեցնում է գնաճի (չնայած ավանդական տնտեսագիտությունն այլ բան է ասում)։
«Նոր կարգի պայմաններում լիրան արժեզրկվում է, քաղաքացիներն իրենց խնայողությունները դոլարի են վերածում։ Արդյունքում ի հայտ եկած շուկայական անկայունությունը կառավարվում է գործարար աշխարհին ուղղված սպառնալիքներով, արտաքին ուժերի դեմ «ազատագրական պատերազմի» հայտարարմամբ և ներմուծման աննշան աճով»,-նշվել է հոդվածում և շեշտվել, որ «էրդողանական» Թուրքիայում մնացյալ ամեն ինչ անհաջողության դեպքում կարող է վերածվել կրոնի։
Պնդելով, որ այդ մոդելը քաղաքականապես և տնտեսապես անկայուն և անհեռանկարային է՝ Այդընթաշբաշը գրել է, որ Թուրքիան այժմ սեղմվում է «լատինաամերիկյան տիպի հիպերինֆլյացիայի և մերձավորարևելյան տիպի համախոհների հովանավորչության (cronyism) միջև»:
«Խնդրի հիմքում ընկած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ վերցնել համաշխարհայնացված բարդ տնտեսությունը և այն ղեկավարել ինչպես էմիրության՝ պետական ինստիտուտները փոխարինելով անձնական կառավարմամբ»,-նշվել է հոդվածում։ Շեշտվել է, որ այդ խնդիրների պատճառն էլ իր հերթին նախագահական համակարգին անցումն է եղել:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թուրքիայում տնտեսական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակ արժեզրկման ռեկորդներ է գրանցում արտարժույթի նկատմամբ, երկրում մեծանում է գնաճը։ Պաշտոնանկ է արվել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը, կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել կենտրոնական բանկում։ Երկրի նախագահ Թայիփ Էրդողանը «տնտեսական ազատագրման պատերազմ» է որակել ստեղծված իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |