Քաղաքական12:10, 29 Դեկտեմբեր 2021
ՄԱԿ-ում ՌԴ փոխներկայացուցիչը պատասխանել է «Anadolu»-ի՝ հայ-թուրքական կարգավորման մասին հարցին
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարց է հղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին:
Պոլյանսկին ի պատասխան, ասել է. «Մենք կողմ ենք մոտ տարածաշրջանում պարտականություններ ստանձնելուն և գոհունակությամբ ենք ընդունում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Հանդիպումը Մոսկվայում անցկացնելը անակնկալ չէ, քանի որ թե Թուրքիայի և թե Հայաստանի հետ լավ գործընկերություն ունենք»:
Պոլյանսկին նաև նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ կա վստահության պակաս:
«Հետևաբար դա պետք է հաղթահարենք և եթե հաջողենք, ապա Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալ դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավականին հեռու ենք: Բայց քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք 2 երկրների հնարավոր հաշտեցմանը»,- եզրափակել է ռուս դիվանագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |