Քաղաքական11:59, 03 Հունվար 2022
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ուցնեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։
«Բարձրաձայնվել են նաև միջազգային թեմաներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, Սիրիայի և Լիբիայի կարգավորման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ղեկավարներն ամփոփել են երկկողմ համագործակցության արդյունքները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակության ոլորտները։
Ուշագրավ է, որ մի շարք թուրքական կայքերը գրել են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն Կրեմլի հայտարարությունում այդ մասին ոչինչ չի ասվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |