Հասարակական12:24, 10 Հունվար 2022
Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում` կապված Հայաստանի քատեզի հետ (փոփոխված)
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում «ARMENIA» բառը ներկայացված է եղել ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքների վրա։
Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավարում։
Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել «Netflix»-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ։
Հ. Գ.
Փոփոխության համար հիմք է ծառայել Civilnet.am-ի՝ վերոհիշյալ թեմային առնչվող դիտարկումը, որին Ermenihaber.am-ը առանձին կանդրադառնա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գերմանիայի քաղաքացիների համար Թուրքիան տարիներ շարունակ եղել է նախընտրելի ուղղություններից մեկը։
Ըստ մամուլի՝ թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել քուրդ զինյալների դեմ:
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիան» հրապարակել է 2024-ի կանանց սպանության ցուցանիշների վերաբերյալ տվյալներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել` թուրքական «Tv100»-ի եթերում:
Թուրքիայի առևտրի նախարարի գնահատմամբ՝ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային
Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:
Օրակարգում է եղել Մերձավոր Արևելք զարգացումներն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |