Ռազմական17:43, 10 Հունվար 2022
«Սիրայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

Հիմնականում քրդերից կազմված «Սիրայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDF) հակակառավարական զինված ուժերի հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ իրենք որպես կողմ հանդես չեն գալիս Թուրքիայի ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հակամարտության մեջ:
Քուրդ հրամանատարը պնդել է, որ իրենք բազմիցս են հայտարարել այդ մասին՝ ավելացնելով, որ պատրաստ են ամեն տեսակ բանակցությունների թուրքական իշխանությունների հետ:
Ըստ նրա՝ Անկարան նպատակաուղղված ժխտում է Սիրիայում քրդական ներկայությունը և պատերազմում նրանց դեմ: Նա համոզմունք է հայտնել, սակայն, որ արտաքին ու ներքին ճնշումների արդյունքում Թուրքիայի իշխանությունների դիրքերի թուլացմանը զուգահեռ կփոխվի նաև Անկարայի մոտեցումն այս հարցում:
Քուրդ հրամանատարը խոսել է նաև Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության մասին՝ այն համարելով անհրաժեշտ այնքան ժամանակ, մինչև քաղաքական լուծում կգտնվի:
Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ներառում են Սիրիայի հյուսիսի քրդերի «Ժողովրդի ինքնաժաշտպանության ուժեր» խմբավորումը և արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր: ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված այս խմբավորումը 2016-ի գարնան տվյալներով ուներ շուրջ 25 հազար քուրդ և 5 հազար արաբ աշխարհազորային: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի բոլոր զինված քրդական կազմակերպություններին համարում են ահաբեկչական՝ դրանց նույնացնելով ՔԲԿ-ի հետ կամ մեղադրելով վերջինիս հետ կապեր ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |