Քաղաքական18:05, 12 Հունվար 2022
Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ այս կամ այն կերպ կապված լինելու մեջ:
Էրդողանը խոսել է վերջերս սոցցանցերում շրջանառվող մի լուսանկարի մասին, որում միասին պատկերված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ - HDP) կին պատգամավոր Սերմա Գյուզելը և 2018-ին սպանված PKK-ի զինյալ Վոլքան Բորան:
«Ցավալի է, որ PKK-ի շարունակություն համարվող այս կինը խորհրդարանում է: Իհարկե, մենք այս խնդիրն անհապաղ ուղարկել ենք Խառը հանձնաժողով: Հանձնաժողովը կանի այն, ինչ հարկավոր է: Մենք չենք ցանկանում այդպիսիններին տեսնել խորհրդարանում»,- ասել է Էրդողանը ու քննադատել նաև խորհրդարանում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը կազմող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Լավ» (ԼԿ) կուսակցություններին՝ վերոհիշյալ դեպքը չդատապարտելու համար:
Ակնարկելով «Ազգ» դաշինքի՝ HDP-ի հետ ունեցած մտերմությունը, Էրդողանն ասել է. «Պարոն Քեմա՛լ, (CHP-ի առաջնորդը-խմբ.) ինչու՞ ես լռում: HDP, դու ինչու՞ ես լռում: Ոչինչ չեն ասել, բերաններից ոչինչ դուրս չի եկել, քանի որ իրենց օգտին չէ: Ինչևէ, նրանք ասեն, թե չասեն, մենք մեր գործը կանենք և մեր պատգամավորներն ու կուսակիցներն էլ այդ մասին կպատմեն մեր ժողովրդին, քանի որ նման ահաբեկիչներից կազմված խորհրդարանը չի կարող ժողովրդավարական լինել: Մենք պետք է ժողովրդավարություն հաստատենք այս խորհրդարանում»:
Նկատենք, որ 2023-ին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ Էրդողանն աստիճանաբար խստացնում է ընդդիմությանը հասցեագրած իր մեղադրական հռետորաբանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |