Հասարակական13:13, 12 Հունվար 2022
Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի հիմա

Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի:
Եթե 2018-ին Էրդողանն արժանացել էր հարցվածների 52 տոկոսի աջակցությանը, ապա այժմ ընդամենը 38 տոկոսն է պատրաստ եղել իր ձայնը տալ նրան: Այս ցուցանիշով Էրդողանը զիջել է առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակիցներից երեքին: Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն արժանացել է հացվածների 60 տոկոսի, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 50 տոկոսի, իսկ ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները 38.5 տոկոսի աջակցությանը:
Թուրքական լիրայի փոխարժեքի վերջին վայրիվերումներից հետո կատարված այս սոցհարցումներից պարզ է դարձել նաև, որ մասնակիցների 35.4 տոկոսն է միայն կարծում, որ իշխանությունները կարող են ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 36.7 տոկոսը հակված է ընդդիմության լավ կառավարմանը:
Հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ Էրդողանի կառավարության վերջին քայլերը կարող են լավացնել տնտեսության վիճակը, իսկ 54 տոկոսը հակառակ կարծիքին է։
Ի դեպ, Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպություններից «ORC Araştırması»-ի վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարանում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը (39.1%) ավելի ցածր վարկանիշ ունի, քան ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (41.4%):
«Ժողովուրդ» դաշինքը կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)։
«Ազգ» դաշինքը կազմում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և Լավ» կուսակցությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |