Ռազմական15:58, 19 Հունվար 2022
Թուրքիան ստիպված է Եթովպիայում իր դեսպանատունը տեղափոխել Քենիա
Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում գտնվող իր դեսպանության աշխատանքները շարունակել հարևան Քենիայից:
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ սրա պատճառն այն է, որ Թուրքիայի վաճառած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օգնել են Եթովպիայի կառավարական բանակին հաջող մարտեր մղել այդ երկրի Տիգրեյ շրջանում բազավորված «Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի» ապստամբների դեմ:
Այս հանգամանքն էլ ապստամբների շրջանում Թուրքիայի նկատմամբ զայրույթ է առաջացրել՝ Թուրքիայի դեսպանությունը դարձնելով հավանական թիրախ խռովարարների համար: Հաղորդվում է, որ դեսպանությունը տեղափոխվել է դեռևս 2021-ի նոյեմբերին, սակայն դրա մասին Թուրքիայի արտգործնախարարությունն առ այսօր որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:
Նշենք, որ Անկարան պաշտոնական հայտարարություն չի արել նաև Եթովպիային անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին, սակայն ամիսներ առաջ Թուրքիայի իշխանամերձ լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ եղան, որոնցում գովաբանվում էին թուրքական արտադրության ԱԹՍ-ներն այն բանի համար, որ Եթովպիայի կառավարական բանակը դրանց շնորհիվ կարողացել էր փոխել զինված բախումների հունը հօգուտ իրեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |