Հասարակական16:48, 20 Հունվար 2022
Էրդողանը իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից

«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Հունվարից 9-ից 14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։
Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը.
«Եթե լինի արտահերթ ընտրությունը, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։
Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի հաղթանակը հնարավոր է համարել քաղաքացիների 32.3 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի հաղթանակը՝ 35.6 տոկոսը։ Ստացվում է, որ ընդդիմադիր ուժը մի քանի տոկոսային կետով առաջ է անցել իշխող ուժից։
«Եթե հաջորդ նախագահական ընտրություններում նորից առաջադրվի Էրդողանի թեկնածությունը, ձայն կտա՞ք նրան» հարցին քաղաքացիների 33.4 տոկոսը պատասխանել է «այո», 55.1 տոկոսը՝ «ոչ»։
Իբրև նախագահի ապագա թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը ընտրազանգվածում ունեցած իր վարկանիշով փաստորեն հետ է մնացել ընդդիմադիր հիմնական մրցակիցներ Քեմալ Քըլըչդարօղլուից (ԺՀԿ-CHP կուսակցապետ), Էքրեմ Իմամօղլուից (Ստամբուլի քաղաքապետ) և Մանսուր Յավաշից (Անկարայի քաղաքապետ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |